Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 4 260 000-ը, մահերի թիվը՝ 292000, բուժվել է մեկուկես միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս համալսարանի տվյալները: Հիվանդության դեմ պատվաստանյութ և դեղամիջոց դեռ գոյություն չունեն:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա հարձակման շուրջ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա՝ տեսակապի ձևաչափով ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Գերմանիայի իշխանությունները մտածում են կամաց-կամաց բացել ոչ միայն հարևան երկրների հետ սահմանները, այլ սահմաններն առհասարակ: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրներին հղում անելով գրում է Bild պարբերականը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակչուհի Համակո Մորին ճանաչվել է աշխարհի ամենատարեց խաղասերը (գեյմեր): Խաղալ նա սկսել է դեռևս 39 տարի առաջ, այն բանից հետո, երբ նկատել է, թե ինչպես են երեխաներն ուրախանում ու լիցքաթափվում խաղեր խաղալիս:
Մասնագետները հայտարարել են այն երեք գաջեթների անունները, որոնք այս տարվա սկզբից ամենից շատն են վաճառվել: Այս մասին գրում է korrespondet.net կայքը՝ հղում անելով Canalys գործակալության մասնագետների հրապարակած վերլուծությանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի այլ ձևաչափով անցկացվեց:
Կորոնավիրուսն ավելի է մոտենում Թրամփին, նրա մերձավոր շրջապատում ավելի ու ավելի շատ մարդկանց տեստը դրական է: Զարմանալի չէ՝ ԱՄՆ նախագահն ու նրա թիմը անտեսում են պաշտպանական միջոցները:
Իրանի «Ջամարան» գծանավի հրթիռը Օմանի ծոցում ուսումնավարժանքի ժամանակ խոցեց օգնական «Կոնարակ» նավը: 19 նավաստի սպանվեց, 15-ը վիրավորվեց: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ միջադեպը նոր հականավային հրթիռի փորձարկման ժամանակ է եղել:
Անդրադառնալով ՀՀ ԿԲ առջև կազմակերպվող բողոքի ակցիային՝ ՀԲՄ հորդորում է քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...